armenpress.am: Կառավարությունը գրավոր ընթացակարգով ընդունել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը։ Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն գործատուներին, ընկերություններին, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը և որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ միջոցառումը վերաբերում է մինչև հարյուր աշխատող ունեցող ընկերություններին։
«Մենք սրանով ուզում ենք մեր խրախուսանքի ու գնահատանքի խոսքն ասել այն ընկերություններին, որոնք այս դժվար ժամանակներում կարողացել են աշխատատեղերը ու աշխատավարձային ֆոնդը պահպանել», - նշեց վարչապետը։
Վարչապետն ասաց, որ այս պահի դրությամբ՝ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է ավելի քան 76 միլիարդ դրամ ու շահառու է հանդիսանում շուրջ 26 հազար իրավաբանական անձ և 1 միլիոն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձ։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)