ՀՀ փաստաբանների պալատի 2020թ. գարնան փաստաբանների որակավորման քննություններին մասնակցել է ընդհանուր 97 հավակնորդ, որից քննությունները հանձնել է 65-ը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից։
«2020թ. գարնան որակավորման քննություններին մասնակցել է ընդհանուր 97 հավակնորդ, որից՝
ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 04.06.2020թ. կայացած նիստում ամփոփել է 2020թ. գարնան որակավորման քննության արդյունքները, որոնց համաձայն որակավորման քննությունները՝
Հիշեցնենք, որ որակավորման քննությունն անցկացվել է հեռավար կարգով, իսկ այն հավակնորդների համար, որոնք չեն կարողացել ապահովել հեռավար քննության համար անհրաժեշտ պայմաններ՝ առկա եղանակով: Քննությունը կազմակերպվել է 9 խմբերի միջոցով, որոնցից 5 խումբն՝ առկա, իսկ 4 խումբը՝ հեռավար: Առկա եղանակով քննության ժամանակ պահպանվել են պարետի որոշման պահանջները, այդ թվում՝ հավակնորդները քննությունը հանձնել են դիմակներով, ձեռնոցներով»,- նշված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)