Երևանի քաղաքի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը հայտնել է «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալու և անկախ քաղաքական գործչի ճանապարհ սկսելու մասին: Այս մասին Վարդանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում:
Այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաև ավարտ: Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության և սկզբունքների: Շնորհակալ եմ: Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծություն է:
Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում և ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է: Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները»,- գրել է Վարդանյանը:
Թեհմինա Վարդանյանը նշել է, որ շարունակելու է աշխատանքը Երևանի ավագանու կազմում:
comment.count (0)