Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համագործակցում է բոլոր միջազգային գործընկերների հետ. ԱՆ խոսնակ |aysor.am|
13:47 - 10 հուլիսի, 2020

Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համագործակցում է բոլոր միջազգային գործընկերների հետ. ԱՆ խոսնակ |aysor.am|

aysor.am: Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համագործակցում է բոլոր միջազգային գործընկերների հետ, և այս նորության մեջ որևէ արտառոց բան չկա, այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Russia Today-ի այն հրապարակմանը, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է մասնագետ վարձել, որը կօգնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը պայքարել կոռուպցիայի դեմ: Վերջինս կհամագործակցի ՀՀ արդարադատության նախարարության հետ և կնպաստի բարեփոխումների խթանմանը:

«ԱՄՆ Պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համակարգի գրասենյակի ( INL), ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի (USAID), Եվրոպական Միության (Թայեքս փորձագետների աջակցության գործիքի ներքո) Եվրոպայի Խորհրդի և մասնավորապես՝ ԳՐԵԿՈ-ի, ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), Համաշխարհային Բանկի (World Bank) և մեր բարեփոխումներին միտված նախագծերի վերաբերյալ տարբեր ծրագրերի շրջանակներում նշված կառույցների կողմից փորձագիտական խորհրդատվություն ենք ստանում։

Այնպես որ, լրատվամիջոցում առկա տեղեկությունը մեր ամերիկյան գործընկերների հետ ընդամենը մեկ փորձագետի ներգրավմանն է վերաբերում», - նշեց Լուսինե Մարտիրոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել