Հորդառատ անձրևը Գյումրիում հեղեղել է քաղաքի փողոցները, որոնց մի մասը մեքենաների համար անանցանելի են (լուսանկարներ)
 |tert.am|
19:47 - 13 հուլիսի, 2020

Հորդառատ անձրևը Գյումրիում հեղեղել է քաղաքի փողոցները, որոնց մի մասը մեքենաների համար անանցանելի են (լուսանկարներ) |tert.am|

tert.am: «Քիչ առաջ խիստ հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել Գյումրիում»,-այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը, ով նաև լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինպես են մեքենաները գրեթե ամբողջությամբ պատվել ջրով։

Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր՝ Զոհրաբ Եգանյանը, նույնպես գրառել ու լուսանկար է հրապակարել։ «Գյումրիում արտակարգ իրավիճակ է, հորդառատ անձրևները հեղհեղել են քաղաքի փողոցները: Ես նման բան չեմ հիշում»,-գրել է Եգանյանը։



 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել