Ընդերքի օգտագործման ընթացակարգում փոփոխություններ կլինեն |armenpress.am|
15:15 - 16 հուլիսի, 2020

Ընդերքի օգտագործման ընթացակարգում փոփոխություններ կլինեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը:

«Ընդերքօգտագործման իրավունքները տրամադրվելու են ոչ թե մինչև  50 տարի ժամկետով, այլ մետաղականների համար մինչև  25 տարի և ոչ մետաղականների համար 20 տարի ժամկետով: Այս նախագծով կարգավորվում են նաև իրավունքի գրավադրման հետ կապված հարաբերությունները՝ ինչպես հանքարդյունաբերող զարգացած երկրներում: Մենք առաջարկում ենք, որ ըներքօգտագործման իրավունքը գրավադրվի միայն այն դեպքում, երբ ընդերքօգտագործողը ներգրավող միջոցները կծախսի հենց տվյալ  լիցենզիայի, տվյալ իրավունքի շրջանակում աշխատանքների համար և ոչ թե այլ բիզնեսների և այլ նպատակների համար»,-ասաց Շուշանյանը:

Բացի այդ  սահմանվել է, որ ընդերքօգտագործման իրավունքները կերկարաձգվեն կամ կընդլայնվեն այն դեպքերում, երբ ընդերքօգտագործողը տվյալ պահի աշխատանքներն իրականացրած լինի առնվազն 70 տոկոսով: Առաջարկվում են նաև բնապահպանական ուղղությամբ մի շարք բարեփոխումներ, օրինակ՝ մինչև 500 հազար արտադրողականությամբ հանքավայրերի համար չոր պոչերի տեխնոլոգիայի պարտադիր կիրառում,  ինչպես նաև բոլոր մետաղական հանքավայրերի համար փակ շրջանառու համակարգի պարտադիր կիրառելիություն և Հայաստանում վերընթաց պոչամբարների արգելում: Նախագծով կարգավորվում են նաև ընդերքաբանական փորձաքննության ընթացակարգերը և հստակեցվում:

Փաթեթը քվեարկությամբ ստացավ 98 «կողմ» ձայն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել