Քրդական համայնքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ
17:46 - 17 հուլիսի, 2020

Քրդական համայնքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ

Հայաստանի քրդական համայնքը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Հայաստանի քրդական համայնքի հայտարարությունը ստորև․

«Հուլիսի  12- ին ադրբեջանական  բանակը  լայնածավալ  դիվերսիա  կատարեց Հայաստանի  պետական սահմանի  վրա  և  երկուստեք  կան  զոհեր։ Հենց  առաջին  օրվանից  թուրքական  իշխանությունը  տարածեց  հայտարարություն , որ  ինքը  զորակցում  է  Ադրբեջանին  և  միշտ  կանգնելու  է  նրա  կողքին։ Թուրքական  իշխանությունները  նույն  ձևով  բացահայտ  կերպով  հայտարարում  են,  որ  պետք  է  ոչնչացնել  քրդերին  և  մեծ  թափով  ամեն օր  ցեղասպանություն  են  կատարում  քրդերի  նկատմամբ։ 

Մենք դատապարտում  ենք  թուրքական  պետության  այս  հայտարարությունը և  Ադրբեջանի  կատարած  ագրեսիան  Հայաստանի  պետական  սահմանի  վրա  և  մեր  զորակցությունն  ենք  հայտնում  հայ  ժողովրդին  և  միշտ  կանգնելու  ենք  նրա  կողքին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել