Արդար ընտրություններում արժանապատվորեն կհաղթենք. Գախարիա |aliq.ge|
14:11 - 20 հուլիսի, 2020

Արդար ընտրություններում արժանապատվորեն կհաղթենք. Գախարիա |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Արտակարգ հանրահավաքի ընթացքում կուսակցության առաջատար դեմքերը ներկայացրին նախօրեին հաստատած ընտրական ցուցակը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, խոսելով գալիք ընտրությունների մասին, նշեց, որ վստահ է` «Վրացական երազանքն» արժանապատվորեն կհաղթի արդար պայքարում:

«Մեր հաղթանակը կլինի նաև երկրի հաղթանակը, քանի որ մենք հստակ գիտենք, թե ինչ կարիքներ ունի Վրաստանը, հստակ գիտենք, թե որ մարտահրավերներին պետք է պատասխանենք արագորեն, մենք կոնկրետ ծրագիր ունենք: 2020 թվականի ընտրություններին ընդառաջ գնում ենք ավելի պրոգրեսիվ ընտրական համակարգով: Պետք է հիշենք, որ համամասնական ընտրական համակարգն անհնարին կլիներ, եթե չլիներ 2012 թվականը, որից հետո կառուցվում է ժողովրդավարական, եվոպական և արդար հիմքեր ունեցող պետություն»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել