Մի շարք երկրներում հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով հարձակումներ են տեղի ունենում․ ՄԻՊ-ը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված երևույթների վրա
16:23 - 24 հուլիսի, 2020

Մի շարք երկրներում հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով հարձակումներ են տեղի ունենում․ ՄԻՊ-ը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված երևույթների վրա

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այս օրերին մի շարք երկրներում տեղի են ունենում ադրբեջանցիների հարձակումներ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով:

Այս մասին վկայում են նյութերը (տեսանյութեր, գրառումներ և այլն), որոնք Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմը ստանում է ահազանգերի միջոցով, ինչպես նաև հրապարակային նյութերի դիտարկմամբ:

Դիտարկումը ցույց է տալիս, որ հայերի նկատմամբ հարձակումները տեղի են ունենում էթնիկ պատկանելիության հիմքով ատելության (armenophobia) շարժառիթով և ուղեկցվում են ատելություն պարունակող, արժանապատվությունը նվաստացնող վանկարկումներով: Հարձակումներն ունեն սադրող բնույթ, տեղի են ունենում խմբերով, անպաշտպան քաղաքացիական անձանց վրա՝ նրանց հանկարծակիի բերելով:

Մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված երևույթների վրա: Դրանք պետք է անհապաղ կանխել՝ հետագա լարվածություն և վտանգավոր զարգացումներ թույլ չտալու նպատակով: Այսօր միջազգային կառույցներին Պաշտպանը կուղարկի պաշտոնական նամակներ:

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցաբերել զգոնություն և չտրվել սադրանքների: Չի կարելի թույլ տալ օրենքով արգելված որևէ արարք, այդ թվում՝ անպաշտպան մարդկանց նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել վտագավոր զարգացմանը և լարվածությանը նպաստող ցանկացած երևույթ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել