Ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել Թել Ավիվ-Յաֆոյի հայկական եկեղեցու մոտ. Լապշին

 |armenpress.am|
14:47 - 02 օգոստոսի, 2020

Ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել Թել Ավիվ-Յաֆոյի հայկական եկեղեցու մոտ. Լապշին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել Թել Ավիվ-Յաֆոյի հայկական եկեղեցու մոտ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հայտնի բլոգեր Ակեքսանդր Լապշինը՝ նշելով, որ Իսրայելի կրոնական գործիչները պետք է դատապարտեն հանրահավաքի տեղի ընտրությունը։ «Ալիև, ձեռքերդ հեռու եկեղեցուց» վերտառությամբ գրառման մեջ նշել է Լապշինն ու Իսրայելի հայ համայնքին խորհուրդ է տվել դիմել երկրի ոստիկանություն՝ հայկական եկեղեցու առջև հանրահավաքի անցկացումն արգելելու խնդրանքով՝ ի խուսափում կրոնական անհանդուրժողականության հողի վրա բռնության բռնկումից։ Լապշինն Իսրայելի հայ համայնքին նաև խորհուրդ է տվել բարոյապես պատրաստ լինել եկեղեցու նկատմամբ վանդալիզմի դրսևորումներից։

«Երբ ցույցի անցկացման վայր է ընտրվել ոչ թե քաղաքի կենտրոնը, ոչ թե ինչ-որ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, դա սադրանքի ուղիղ ճանապարհ է։ Ստացվում է, որ դավանանքով բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ կգան հանրահավաքի հայկական տաճարի մոտ, որի պաշտպանության համար դուրս կգան քրիստոնյաները»,- նշել է Լապշինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել