Կոմպրոմիսային լուծում է քննարկվում 500 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող անձանց սոցիալական վճարների գանձման համար |hetq.am|
15:15 - 05 օգոստոսի, 2020

Կոմպրոմիսային լուծում է քննարկվում 500 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող անձանց սոցիալական վճարների գանձման համար |hetq.am|

hetq.am: Հուլիսի մեկից 500 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց սոցիալական վճարների (կուտակային կենսաթոշակային համակարգ) գանձումների չափն ավելացել է: Մինչև այս տարվա հուլիսի մեկը գործում էր առավելագույն շեմ` 500 հազար դրամ, որը գերազանցելու դեպքում գանձվում էր միանվագ` 12 500 դրամ սոցիալական վճար։

Մինչև 500 հազար դրամ եկամտի դեպքում գանձվում էր մասնակցի աշխատավարձի 2,5%-ի չափով (7,5%-ն ապահովում է պետությունը), այս դեպքում փոփոխություններ չեն եղել:

Հուլիսի մեկից հետո` 500 հազար դրամ (հարկերով) և ավելի եկամտի դեպքում կարող է գանձվել ընդհուպ մինչև 64 հազար դրամ սոցիալական վճար:

Սոցիալական վճարի առավելագույն հարկը 64 500 դրամ է, այն կարող է գանձվել է 1 միլիոն 20 հազար և ավելի եկամտի դեպքում:

Դեռևս ապրիլին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանն ու Վահե Հովհաննիսյանը շրջանառության մեջ էին դրել նախագիծ, որով առաջարկում էին 500 հազար դրամ և ավելի եկամուտ ստացող ֆիզիկական անձանց սոցիալական վճարների չափը չավելացնել:

Ըստ պատգամավորների հիմնավորման` 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչև 52 հազար դրամ լրացուցիչ սոցիալական վճար: Այդ վճարներn ուղղվելու են կուտակային ֆոնդերին, որը նվազեցնելու է տնօրինվող եկամուտը և նաև սպառումը: Պատգամավորները նաև ընդգծել էին, որ այդ խավն այս պահին արդեն կատարում է ամենաշատ սոցիալական վճարները և կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն գտնվում է լավագույն վիճակում, և լրացուցիչ վճարների անհրաժեշտություն չկա:

Մեզ հետ զրույցում նախագծի համահեղինակ Եղիշե Սողոմոնյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ մի քանի քննարկումներ են եղել Կենտրոնական բանկի, Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչների հետ, նաև` ընդլայնված կազմով քննարկում խորհրդարանում բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

ԿԲ ներկայացուցիչները պնդել են` կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխում իրականացնելիս իրենք հայտարարել են, որ քաղաքացիները կենսաթոշակային տարիքի անցնելիս պետք է ունենան իրենց աշխատավարձի քառասուն տոկոսի չափով կենսաթոշակ: Ուստի այս նախագծի պարագայում կարող է խաթարվել այդ տոկոսային համամասնությունը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել