Քննչական կոմիտեի փորձագետների համար Ամուլսարի մուտքն ազատ կլինի. Ամուլսարի պաշտպանները հանդիպել են ՔԿ անդամների հետ |tert.am|
17:55 - 25 հուլիսի, 2019

Քննչական կոմիտեի փորձագետների համար Ամուլսարի մուտքն ազատ կլինի. Ամուլսարի պաշտպանները հանդիպել են ՔԿ անդամների հետ |tert.am|

tert.am: Ամուլսարի պաշտպանները հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի անդամների հետ. այս մասին ասաց Ամուլսարում ակցիաների մասնակից, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:

«Կարող եմ ասել, որ հանդիպումը եղել է շատ կառուցողական մթնոլորտում, մենք էլ ունեինք փաստեր, որ կարող ենք հիմնավորել, թե ինչի համար չենք ուզում, որ Ամուլսարում հանք լինի: Մեզ ասացին, թե քանի որ «Լիդիանի Արմենիայի» նկատմամբ քրեական գործ կա հարուցված՝ ապօրինի ընդերք օգտագործման հետ կապված, այս պահին նպատակահարմար չէ, որ մանրամասնենք զրույցը, բայց մենք բնակիչ ենք, տարածքին ավելի ծանոթ ենք, ունենք փաստեր, որ տրամադրել ենք Քննչական կոմիտեին, որը հաստատ գործին կօգնի: Պայմանավորվել ենք՝ ինչով կարող ենք՝ օգնել, մենք պատրաստ ենք համագործակցել, որ ավելի արագ ու ավելի արդյունավետ աշխատի»,-ասաց նա:

Շիրակ Բունիաթյանը նշեց` պայմանավորվել են, որ երբ հարմար լինի իրենց փորձագիտություն անցկացնելու համար՝ գան և գնան Ամուլսար: «Քննչական կոմիտեի փորձագետների համար մուտքն ազատ կլինի»,- ասաց նա:

Հուլիսի 13-ին փորձագետների աշխատանքները խոչընդոտելու հետ կապված էլ ասաց, որ պարզաբանել են, որ նպատակ չեն ունեցել խոչընդոտել կոմիտեի աշխատանքը. «Ուղղակի նախ ոստիկանները կոպիտ են վերաբերվել հենց սկզբից, և երկրորդը՝ տեղական փորձագետները եկել էին Լիդիանին պատկանող մեքենաներով և դա բնակչության մոտ զայրույթ էր հարուցել, բայց նպատակ չենք ունեցել Քննաչական կոմիտեի աշխատանքները խոչընդոտել»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում դեռ 2018 թվականի հուլիսին հարուցվել էր քրեական գործ Ամուլսարի ծրագրի նախագծի փորձաքննության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։

Շարունակությունը՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել