Մայրաքաղաքում տեղի ունեցավ հեծանիվային երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի
 |tert.am|
22:36 - 13 օգոստոսի, 2020

Մայրաքաղաքում տեղի ունեցավ հեծանիվային երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի |tert.am|

tert.am: Այսօր մայրաքաղաքում տեղի ունեցավ հեծանիվային երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթի մասնակիցները Մարզահամերգային համալիրի մոտից շարժվեցին դեպի Բաղրամյան փողոց, ապա՝ Մաշտոցի պողոտա և շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներում: Շրջելու ընթացքում տեղի էր ունենում նաև իրազեկման ակցիա:

Համաքաղաքացիներին երթի մասնակիցները հորդորում էին համերաշխություն ցուցաբերել և միանալ ի պաշտպանություն Ամուլսարի արշավին: Երթի կարգախոսն էր՝  «Ամուլսարը հանք չի դառնալու»: Այսօր երթն անցավ առանց միջադեպերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել