azatutyun.am: ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղզստանն ու Տաջիկստանը առաջիկա երկուշաբթի օրվանից զորավարժություններ կանցկացնեն՝ հաղորդում է Ռուսաստանի կառավարության պաշտոնաթերթը՝ հղում անելով ՀԱՊԿ Միացյալ շտաբի խոսնակ Վլադիսլավ Շեգրեկովիչին։
«Վարժանքների նպատակն է հնարավորություն տալ, որպեսզի զինվորականները կարողանան մշակել կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտությունը համատեղ տեղայնացնելու ժամանակ անհրաժեշտ նյութա-տեխնիկական ապահովման հարցերը», - ասել է ՀԱՊԿ ներկայացուցիչը։
Վարժանքները կանցկացվեն Աստրախանում, օգոստոսի 17-20-ը՝ Հարավային ռազմական օկրուգի փոխհրամանատար Վիկտոր Վորոնովի գլխավորությամբ։
comment.count (0)