Նորք-Մարաշում կառուցապատողը քանդել է ինքնակամ կառույցը
13:59 - 20 օգոստոսի, 2020

Նորք-Մարաշում կառուցապատողը քանդել է ինքնակամ կառույցը

Նորքի 19/7 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքին հարակից շուրջ 300 քմ սեփական և համայնքային հողատարածքի ինքնակամ կցակառույցը քանդվել է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Քաղաքապետարանը «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին տվել էր շենք կառուցելու թույլտվություն: Ինքնակամ կառույցը հայտնաբերվել է հունիս-հուլիս ամիսներին: Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կազմվել է վարչական 2 արձանագրություն:

Կառուցապատողի հետ բացատրական աշխատանքներ են տարվել՝ սեփական ուժերով կցակառույցը քանդելու և տարածքը կարգի բերելու համար, ինչն այժմ արվում է»,- նշում է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը՝ հավելելով, որ եթե կառուցապատողը նախատեսում է քաղաքաշինական որևէ գործունեություն, ապա համապատասխան թույլտվություն ստանալուց հետո միայն կարող է գործունեություն ծավալել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել