24news.am: Բնապահպան-ակտիվիստների, Ամուլսարը հանք դարձնելու դեմ պայքարող քաղաքացիների՝ մոտ 3 ժամ տևած բողոքի ակցիան ավարտվեց:
Ելույթների ժամանակ ցուցարարները հայտարարեցին, որ մինչև Ջերմուկից ավտոշարասյունը գալիս էր Երևան՝ բողոքի ակցիա անելու, «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները փորձել են վագոն-տնակները տեղաշարժել դեպի Ամուլսարի տարածք, ինչպես նաև բռնություն են գործադրել Ջերմուկի բնակիչների նկատմամբ. հարվածել են նրանց և փորձ արել՝ շրջելու նրանց ավտոմեքենաները: Այս պահին ակցիայի մասնակիցները հետ են վերադառնում Ջերմուկ:
Նշենք, որ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները 2 հիմնական պահանջ առաջ քաշեցին. նախ նրանք պահանջում են, որ վարչապետը վերջնական որոշում կայացնի Ամուլսարի հետ կապված: Մյուս պահանջը վերաբերում էր ՇՄԱԳ-ը անվավեր ճանաչելուն:
Ցուցարարները նաև 15 րոպե լռության ակցիա իրականացրին, որի նպատակն էր խախտել թեմայի վերաբերյալ պաշտոնյաների լռությունը:
comment.count (0)