Բժիշկները կոմայի մեջ գտնվող Նավալնու մոտ բացառել են կորոնավիրուսը, սրտի և գլխուղեղի կաթվածը
 |tert.am|
20:50 - 20 օգոստոսի, 2020

Բժիշկները կոմայի մեջ գտնվող Նավալնու մոտ բացառել են կորոնավիրուսը, սրտի և գլխուղեղի կաթվածը |tert.am|

tert.am: Վերակենդանացման բաժանմունքում կոմայի մեջ գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն զննող բժիշկները բացառել են նրա՝կորոնավիրուսով վարակված լինելը, ինչպես նաև սրտի կամ գլխուղեղի կաթվածը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Օմսկ քաղաքի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն:

Նավալնու առողջական վիճակի և ախտորոշման մասին այլ մանրամասներ ներկա պահին բժիշկները չեն հայտնում: «Հաշվի առնելով լաբորատոր հետազոտությունների, արյան քննության և գործիքային հետազոտությունների արդյունքները՝ կարող ենք ասել, որ տրավմատիկ վնասվածքի, այդ թվում՝ գանգուղեղային վնասվածքի մասին փաստող տվյալներ չկան: Չկան տվյալներ սրտի կամ ուղեղի կաթվածի և որևէ ինֆեկցիոն հիվանդության մասին, այդ թվում՝ կորոնավիրուսի»,- ասել է մասնագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել