«Այդ որոշումը կայացրել են ոչ թե բժիշկները, այլ Կրեմլը»․Նավալնիի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Օմսկի հիվանդանոցի բժիշկները հրաժարվում են նրան Գերմանիա տեղափոխել |tert.am|
10:48 - 21 օգոստոսի, 2020

«Այդ որոշումը կայացրել են ոչ թե բժիշկները, այլ Կրեմլը»․Նավալնիի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Օմսկի հիվանդանոցի բժիշկները հրաժարվում են նրան Գերմանիա տեղափոխել |tert.am|

tert.am: Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ գտնվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հրաժարվել է գործչին գերմանական կլինիկա տեղափոխելու թույլտվություն տալ: Այս մասին Twitter-ում հայտնել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

«Օմսկի հիվանդանոցում առանց սարքավորումների և առանց ախտորոշման մնալն այս իրավիճակում մահացու վտանգավոր է»,- հայտնել է նա։

Յարմիշը բժիշկների արգելքը որակել է Նավալնու «կյանքին ուղղված սպառնալիք»։ Նրա կարծիքով՝ այդ որոշումը կայացրել են ոչ թե բժիշկները, այլ Կրեմլը։

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովն իր հերթին հայտնել է, որ ի սկզբանե բժիշկները Նավալնիի տեղափոխման համար փաստաթղթեր և սարքավորումներ են պատրաստել, բայց հետո նրանք հրաժարվել են տեղափոխել Նավալնիին։

Նավալնիի համախոհներն ավելի վաղ հայտարարել էին, որ բժիշկները հրաժարվում են տեղափոխել գործչին, որպեսզի խանգարեն պարզել, թե վերջինիս ինչ նյութով են թունավորել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել