Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքից․ ԱԻՆ
09:04 - 26 օգոստոսի, 2020

Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքից․ ԱԻՆ

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը։

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի օգնականը հայտնել էր, որ պայթյունի հետևանքով 2 հոգի փլատակների տակ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել