Լիբանանահայ երկու բժշկի ընտանիքներ բնակության են տեղափոխվել Արցախ՝ Շուշի: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
«Արցախը շարունակում է լիբանանահայության կողքին լինել:
Բեյրութի աղետալի պայթյունից հետո Արցախը ոչ միայն հումանիտար օգնություն ուղարկեց Լիբանան, այլև շարունակաբար իրականացնում է հանգանակություն լիբանանահայության կարիքների համար: Համայնքին հատկացվել է 25 մլն ՀՀ դրամ:
Միևնույն ժամանակ, Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստակամ են 100-150 հայրենադարձ ընտանիքներ ընդունել»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)