Արտոնություն կսահմանվի Բեյրութի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխվող լիբանանահայերի և նրանց ընկերությունների համար
10:33 - 03 սեպտեմբերի, 2020

Արտոնություն կսահմանվի Բեյրութի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխվող լիբանանահայերի և նրանց ընկերությունների համար

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Օգոստոսի սկզբին Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով Երևան տեղափոխվող լիբանանահայերի և նրանց հիմնադրած ընկերությունների համար կսահմանվի արտոնություն՝ նրանց ազատելով 2020 թվականի բոլոր տեղական տուրքերից և վճարներից։

Նախագիծը, որ շրջանառության մեջ եմ դրել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անունից, ներառված է Երևանի ավագանու սեպտեմբերի 8-ի հերթական նիստի օրակարգում։

Սիրելի՛ լիբանանահայեր, մայրաքաղաքը ձեզ սպասում է գրկաբաց»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել