tert.am: Ես Ազգային Ժողովում աշխատել եմ 5 կամ 6 ամիս, որի ժամանակ ունեցել ենք կարանտինային վիճակը և չենք կարողացել ավելի արդյունավետ և ոգևորված ձևով իրագործել այն նախագծերը, որոնք մշակման փուլում էին:
Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետի թեկնածու Սերգեյ Ներսեսյանը՝ պատասխանելով ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի հարցին, թե օրենսդիրում «Ձեր լուման ո՞րն է եղել, ի՞նչ նախագծերի վրա եք աշխատել, որի վստահության քվեով մենք պետք է Ձեզ քվեարկենք, որպեսզի համայնքային աշխատանքով զբաղվեք»:
«Եթե երկու ամսում որևիցե մեկը կարող է մեզ ցուցանիշներ ցույց տալ, որի արդյունքում կարող է դրոշ սարքելով իր ձեռքը պարզի՝ որ ես այս եմ արել, այս քայլերն եմ արել, ես կհպարտանամ, և նա ինձ համար կդառնա կուռք»,– ասաց Սերգեյ Ներսեսյանը:
comment.count (0)