armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապ բժշկական օգնության 10-ը «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա հետ վերցնել եւ նվիրաբերել Արցախի Հանրապետությանը։
Հարցը զեկուցող առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նվիրաբերվող մեքենաներից 3-ը ռեանիմոբիլ է, 7-ը՝ գծային ավտոմեքենա՝ հագեցած բժշկական սարքավորումներով եւ պարագաներով։ Ընդհանուր արժեքը 295 մլն 850 հազար 4 դրամ է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ լավ նախագիծ է. «Հույս ունենք, որ Արցախում այս մեքենաները շատ չեն օգտագործվի եւ կօգտագործվեն բացառապես ծննդօգնության նպատակներով»։
comment.count (0)