Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում նոր շփման գիծ չի լինի, Բաքուն կվերադարձնի «գրավյալ» տարածքները: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն։
«Այլևս շփման գիծ չկա։ Մենք այն ճեղքել ենք։ 30 տարի նրանք կառուցել են այս շփման գիծը։ Այս տարածքի ռելիեֆն այնպիսին է, որ կա բնական սահման։ Մենք գնում ենք ներքևից վերև, նրանք 30 տարվա ընթացքում կառուցել են բետոնե ամրություններ, մենք ճեղքել ենք։ Ոչ ոք ոչինչ չի կարող անել ադրբեջանցի զինվորի առաջ»,- նշել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը երկրի ժողովրդին ուղղված կոչում նաև հայտարարել է, թե իրենք կվերադարձնեն տարածքները, և շփման գծի մասին խոսք լինել չի կարող։
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի։
comment.count (0)