ԱՀ քկ վարույթ է ընդունվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման դեպքի առթիվ հարուցված քրեկան գործը
19:36 - 13 հոկտեմբերի, 2020

ԱՀ քկ վարույթ է ընդունվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման դեպքի առթիվ հարուցված քրեկան գործը

ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու և մեծ վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

2020 թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ի և 16:00-ի սահմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, մասնավորապես՝ «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 1993թ. դեկտեմբերի 7-ի լրացուցիչ արձանագրության (հոդված 53, մշակութային արժեքների և պաշտամունքի վայրերի պաշտպանությունը) պահանջների լուրջ խախտումներով, ուղղակի նշանառությամբ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի կենտրոնում գտնվող ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ չտեղակայված հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձան հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելվել և մեծ վնաս է կրել:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ քննչական կոմիտեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել