Անհապաղ անհրաժեշտ են դիտորդներ. կարծում եմ սա է բանալին. Լավրովը՝ Արցախում հրադադար հաստատելու մեխանիզմների մասին |armtimes.com|
13:01 - 14 հոկտեմբերի, 2020

Անհապաղ անհրաժեշտ են դիտորդներ. կարծում եմ սա է բանալին. Լավրովը՝ Արցախում հրադադար հաստատելու մեխանիզմների մասին |armtimes.com|

armtimes.com: «Վերջին օրերին ես օրական մի քանի անգամ մշտական կապի մեջ եմ Հայաստանի եւ Ադրբեջանի իմ գործընկերների հետ, նույնն է անում նաեւ ՌԴ պաշտպանւթյան նախարար Սերգեյ Շոյգուն, որովհետեւ ղարաբաղյան տարածաշրջանում հումանիտար հրադադարի հաստատումից զատ, կարեւոր է նաեւ այն պահպանելու վերահսկողությունը»:

Այս մասին քիչ առաջ, ռուսական լրատվամիջոցների լրագրողների հարցերին ի պատասխան, նշեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, թե ինչպես է հնարավոր հասնեն հրադադարի պահպանմանը եւ հավելելով, որ այս համատեքստում  Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել հայ եւ ադրբեջանցի իր գործընկերների հետ, նաեւ ՌԴ նախագահն է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ:

«Եկել ենք այն եզրահանգման, որ անհապաղ անհրաժեշտ են տարածքում դիտորդներ, որպեսզի կարողանանք իրականություն դարձնել Մոսկվայում ստեղծված փաստաթղթի պայմանավորվածությունները, որոնք այդպես էլ անգամ չեն ուսումնասիրվել: Համապատասխան որոշման մասին ես հայտնել եմ ընդամենը կես ժամ առաջ ինձ զանգահարած Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ պատրասվում ենք նույնը փոխանցել հայկական կողմին: Կարծում եմ, այս պահին սա է բանալին, որով կարող ենք հասնել կրակի կայուն դադարեցմանը, որի հետեւանքով վնասվում են քաղաքացիական ենթակառուցվածքներ, տուժում է խաղաղ բնակչություն»:

Ավելի մանրամասնելով ներկայացված մեխանիզմի մասին, Լավրովը նշեց, որ դիտորդները կարող են լինել ռուսներ, բայց դա վերջնական որոշված չէ, այդ հարցը հստակեցվելու է եւ հավելեց, որ երբ սահմանվում է հրադադար, սովորաբար կողմերի ռազմական ղեկավարություններն անմիջապես հստակեցնում են քայլերը՝ ինչ անել եւ ինչպես: Ըստ ՌԴ ԱԳ նախարարի, դա ինչ-որ կախարդական մեխանիզմ չէ, այլ սովորական գործընթաց է, որի միջոցով դադարեցնում են մյուս հակամարտություններն էլ՝ օրինակ, ինչպես Դոնբասում, որտեղ հրադադար էր սահմանվել ոչ մեկ անգամ, սակայն առավել պահպանվում է վերջինը՝ այն էլ, լրացուցիչ վերիֆիկիացիոն մեխանիզմներ ներդնելուց հետո: Ըստ Լավրովի, այդպես է եղել նաեւ 1992 թվականին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եւս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել