Էական խախտման հիմքով ԲԴԽ-ն դադարեցրել է Արմավիրի դատավոր Վահե Խալաթյանի լիազորությունները
18:29 - 15 հոկտեմբերի, 2020

Էական խախտման հիմքով ԲԴԽ-ն դադարեցրել է Արմավիրի դատավոր Վահե Խալաթյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Վահե Խալաթյանի լիազորությունները՝ էական կարգապահական հիմքով:

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ, դռնբաց նիստում քննության առնելով արդարադատության նախարարի միջնորդությունը՝ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով, որոշել է բավարարել արդարադատության նախարարի միջնորդությունը և դադարեցրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել