Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժի թիրախակետում դարձյալ Ստեփանակերտն է հայտնվել: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ըստ հաղորդագորւթյան՝ գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ, նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել:
«Ընդհանուր վնասների չափկը ճշտվում է:
Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց»,- նշված է ԱԻՊԾ հայտարարության մեջ։
comment.count (0)