Ադրբեջանի համար որևէ արժեք չունեն մարդկային կյանքներն ու իր զինծառայողների մարմինները. Արցախի ՄԻՊ |armenpress.am|
10:40 - 18 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի համար որևէ արժեք չունեն մարդկային կյանքներն ու իր զինծառայողների մարմինները. Արցախի ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը, կրկին խախտելով մարդասիրական զինադադարի պայմանավորվածությունը, վերահաստատում է, որ իր համար որևէ արժեք չունեն մարդկային կյանքներն ու իր զինծառայողների մարմինները: Այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Որևէ արձագա՞նք Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի այս նոր խախտման վերաբերյալ: Կարծես այս երկիրը թքած ունի մարդկային կյանքերի և զինծառայողների մարմինների վրա»,-նշել է Բեգլարյանը սոցիալական ցանցում՝ կիրառված հեշթեգերով կոչ անելով չլինել կույր, ճանաչել Արցախի անկախությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել