Թանգարանները՝ զինվորի կողքին. ցուցահանդես-վաճառք․ ԿԳՄՍՆ
13:16 - 01 նոյեմբերի, 2020

Թանգարանները՝ զինվորի կողքին. ցուցահանդես-վաճառք․ ԿԳՄՍՆ


ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 3-ին, ժամը 12:00-18:00-ն, Երևանի Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Թանգարանների մեկ այլ նախաձեռնությամբ՝ աշխատակիցները համախմբվում են թանգարանների բացօթյա տարածքներում և զինվորների համար գլխարկներ գործում, որոնք ոգեշունչ մաղթանքներով մոտ օրերս կուղարկվեն առաջնագիծ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել