shantnews.am: Վաշինգտոնը կոչ է արել Թեհրանին դադարեցնել ուրանի հարստացման ողջ գործընթացը։ Այս մասին ասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Իրանն ունի խաղաղ ատոմային էներգետիկա զարգացնելու անվիճելի ներուժ՝ առանց իր տարածքում ուրանի հարստացման։ Պոմպեոն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ոչ մի պայմանավորվածություն չպետք է թույլ տա երկրին իրականացնել ուրանի հարստացում սեփական ուժերով և ցանկացած քանակությամբ։
«ԱՄՆ-ը պատրաստ է բանակցություններ վարել իրանական ռեժիմի հետ նոր համապարփակ գործարքի շուրջ՝ վերացնելու նրա կողմից խաղաղության ու ավտանգության սպառնալիքները։ Քանի դեռ Իրանը մերժում է դիվանագիտությունն ու ընդլայնում միջուկային ծրագիրը, տնտեսական ճնշումն ու դիվանագիտական մեկուսացումը կաճեն»,- ասված է Պետդեպի ղեկավարի հայտարարության մեջ։
comment.count (0)