Հայաստանն ու Իրանը պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին |armenpress.am|
16:12 - 01 հուլիսի, 2019

Հայաստանն ու Իրանը պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պատվիրակությունը Իրանում է` մասնակցելու Իրան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին: 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 3-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) պատվիրակությանը գործուղելու մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղակայված է էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում:

Պատվիրակությունը գլխավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պատվիրակության կազմում են Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը և այլք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել