Ուկրաինայի հայ համայնքի մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը հասավ Երևան |1lurer.am|
11:48 - 06 նոյեմբերի, 2020

Ուկրաինայի հայ համայնքի մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը հասավ Երևան |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի հայերը շարունակում են մարդասիրական օգնություն տրամադրել իրենց հայրենիքին: Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը՝ Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի տեղեկացրել է, որ երեկ Երևանում դիմավորել են Ուկրաինայից ժամանած 5 բեռնատար (100 տոննա) մարդասիրական օգնությամբ: Եվս 40 տոննա բեռ պատրաստվում է առաքման դեպի Հայաստան:

Հայրենիքին տրամադրած օգնության թվում են շտապօգնության մեքենաներ, ամենագնաց-ռեանիմամոբիլներ, գեներատորներ, բժշկական սարքավորումներ, սնունդ, առաջին օգնության պարագաներ, հագուստ, անվասայլակներ և շինանյութեր:

«Ուկրաինայի հայերի միության կողմից ավելի քան 2500 կարիքավորներին ամենօրյա սնունդ և անհրաժեշտ օգնություն է տրամադրվում: 100-ից ավելի ընտանիքի օգնություն է ցուցաբերվել ժամանակավոր կացարանի հարցում»,- ասաց Հարությունյանը:

Նշենք, որ պատերազմի առաջին իսկ օրերից Կիևում և Երևանում գործում էին Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբներ, որոնք օգնություն են տրամադրում Հայաստանի հայրենակիցներին: Աշխատանքային խմբում ընդգրկված էին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​Հովհաննիսյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ինչպես նաև կամավորներ Հայաստանից:

Այս պահին ընդհանուր առմամբ մի քանի հարյուր տոննա բեռ է բերվել Հայաստան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել