Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է․ Վլադիմիր Պուտին |factor.am|
15:02 - 10 նոյեմբերի, 2020

Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է․ Վլադիմիր Պուտին |factor.am|

factor.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողն անվանել է մեծ ողբերգություն ու հույս է հայտնել, որ  հակամարտության կարգավորման համար ձեռնարկված քայլերը կբերեն հարատև խաղաղության հաստատման։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է։ Ես մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել նախանշված փոխզիջումը և արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հուսով եմ, որ վերջերս մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը` ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների »,- հայտարարել է Պուտինը՝ եույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության  անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Համաձայն այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը սկսվում է նոյեմբերի 10-ից, Հայաստանն ու Ադրբեջանը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, ինչպես նաև սկսվում է ռազմագերիների փոխանակում։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել