tert.am: Միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղասեմ Ղարիբ Աբադին ՄԱԿ-ին է փոխանցել Իրանի պաշտոնական նամակը՝ կոչ անելով դատապարտել ֆիզիկոս-միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարության մամլո ծառայությանը:
Նամակում մատնանշվում է նաև «այդ ահաբեկչական գործողությանն Իսրայելի մասնակցության շուրջ անհերքելի ապացույցներ ունենալու մասին»:
Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարարությանը կից ուսումնասիրությունների և նորարությունների կենտրոնը ղեկավարող գիտնականին սպանել է նոյեմբերի 27-ին: Վերջինս վիրավորում է ստացել իր դեմ իրականացված հարձակման ժամանակ, որի հետևանքով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
comment.count (0)