Իրանը կշրջանցի ամերիկյան դեսպանատների վիզային պատժամիջոցները |epress.am|
05:00 - 27 հունիսի, 2019

Իրանը կշրջանցի ամերիկյան դեսպանատների վիզային պատժամիջոցները |epress.am|

epress.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրաման է տվել չեղարկել երկրիր տարած մուտք գործող և այն լքով օտարերկրացիների անձնագրերում կնիքներ դնելու պրակտիկան, հաղորդում է Tasnimnews լրատվական գործակալությունը։ Այժմ Իրան այցելող օտարերկրացիների ելումուտի կնիքը կդրվի էլեկտրոնային վիզայի առկայությունը հաստատող փաստաթղթի պատճենի վրա։

Իրանի կառավարությունն արդեն մեկ տարուց ավելի է՝ մշակում է այս ծրագրի նախագիծը, որն, ըստ էության, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և կազատի զբոսաշրջիկներին ամերիկյան վիզայից հետագայում զրկվելու վտանգներից։

Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ զբոսաշրջիկները, որոնց անձնագրի մեջ կա որոշ երկիրների՝ այդ թվում նաև Իրանի, մուտքի կնիք, կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան վիզա ստանալու գործում։ Իրանի մուտքի արտոնագիրը կամ անցակետում անձնագրի մեջ դրված կնիքը ամերիկյան վիզա ստանալու գործում խոչընդոտ էր հանդիսանում այս հայտարարությունից առաջ ևս, ինչի մասին մշտապես նախազգուշացնում էին տուրիստական և վիզային գործակալությունները:

Իրանի իշխանությունները կարծում են, որ կնիքի չեղարկման արդյունքում ամերիկյան դեսպանատների կողմից կիրառվող «վիզային պատժամիջոցը» կդառնա շրջանցելի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել