armenpress.am: Արևելքում գտնվող լիբիական ուժերը գրավել են թուրքական նավ, որը շարժվել է դեպի Արևմտյան Լիբիայի Միսրատա նավահանգիստ և ներկայացել Ճամայկայի դրոշով: Այս մասին հայտարարել է Լիբիայի ազգային բանակի խոսնակ Ահմեդ ալ Միսմարին:
Նա հայտնել է, որ Մաբրոուկա առևտրային բեռնանավի վրա եղել է 17 անձ, այդ թվում Թուրքիայի 9 քաղաքացի, ինչպես նաև տարաներ, որոնց պարունակության մասին դեռևս տեղեկություններ չեն տրվել: Նա նաև հավելել է, որ Լիբիայի ազգային բանակի ուժերը նավը կանգնեցրել են Դերնայի արևելյան նավահանգստի մոտ:
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունից դեռևս հայտարարություն չի արվել:
comment.count (0)