Երևանի քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին
18:46 - 08 դեկտեմբերի, 2020

Երևանի քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Աջափնյակ վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանին: Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանին և աշխատակազմին կատարած աշխատանքի ու գրանցած արդյունքների համար՝ քաղաքապետը կարևորել է նաև պատերազմի օրերին թիկունքում տարված աշխատանքը, որոնց զգալի մասն իրենց վրա էին վերցրել վարչական շրջանները:
 
«Յուրաքանչյուր երևանցու առաջնային շփման օղակը Երևանի քաղաքապետարանն է, մասնավորապես` վարչական շրջանը, և բնակիչների բարձրացրած հարցերին ժամանակին լուծումներ տալու համար պետք է լինել հետևողական ու նվիրված»,- նշել է քաղաքապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել