Վահե Ղալումյանն ու Դավիթ Նահապետյանն ընտրվեցին առաջադրված պաշտոններում, իսկ «Իմ քայլը»–ի թեկնածու Կարեն Առուստամյանին ԱԺ-ն չընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում |tert.am|
15:47 - 10 դեկտեմբերի, 2020

Վահե Ղալումյանն ու Դավիթ Նահապետյանն ընտրվեցին առաջադրված պաշտոններում, իսկ «Իմ քայլը»–ի թեկնածու Կարեն Առուստամյանին ԱԺ-ն չընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում |tert.am|

tert.am: Ազգային ժողովում ավարտվել են Հաշվեքննիչ պալատի անդամի, ԿԲ խորհրդի անդամի և ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունները:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը 132 պատգամավորներից մասնակցել է 84-ը:

Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր Կարեն Առուստամյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցած 84 պատգամավորներից նրան կողմ էր քվեարկել 79-ը։ Կարեն Առուստամյանը չընտրվեց առաջադրված պաշտոնում:

ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ընտրվել է Դավիթ Նահապետյանը: ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վահե Ղալումյանը ևս ընտրվել է:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նամակով կդիմի ԱԺ խմբակցություններին, որպեսզի Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու առաջադրեն։

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել