tert.am: Եգիպտոսի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ իր ուժերը կանխարգելիչ հարված են հասցրել Լիբիայի հետ սահմանին գտնվող ահաբեկչական տարրերի դեմ, որի ընթացքում ոչնչացվել են ահաբեկիչներով, զենքով և զինամթերքով բեռնված 21 չորս անվահեծ մեքենա:
Այս մասին հայտնում է almasdarnews.com-ը՝ նշելով, որ գործողության մասին տեղեկատվությունը ստացվել է ՊՆ հայտարարության այն հատվածից, որտեղ մանրամասնվում են սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը «պետության բոլոր ռազմավարական ուղղություններում ահաբեկչության դեմ պայքարի զինված ուժերի կողմից գրանցած հաջողությունները»։
Թվիթերյան միկրոբլոգում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ ճշգրիտ օդային հարվածներ են հասցվել Եգիպտոսի ռազմաօդային ուժերի Rafale կործանիչներով, որոնք այս գործողությունում գլխավոր դերակատարում են ունեցել՝ թիրախավորելով և ոչնչացնելով Լիբիայի սահմանի մոտ գտնվող ավելի քան 20 մեքենա զենք ու զինամթերք պարունակող ահաբեկչական շարասյունը:
comment.count (0)