Վարդան Այվազյանը չի կալանավորվի․ պաշտպան
11:43 - 14 դեկտեմբերի, 2020

Վարդան Այվազյանը չի կալանավորվի․ պաշտպան

Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։

Փաստաբանը հայտնել է, որ դատավորը եղել է Արտակ Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 12-ին։ Նրա պաշտպանի խոսքով՝ նա կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել