Կալանավորումից 3 օր անց էլ դատարանը դեռ չի տրամադրել ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքի որոշումը |azatutyun.am|
11:05 - 17 մայիսի, 2022

Կալանավորումից 3 օր անց էլ դատարանը դեռ չի տրամադրել ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքի որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Կալանավորման որոշումից 3 օր անց էլ դատարանը փաստաբաններին չի տրամադրել ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքի որոշումը։

Փաստաբան Արթուր Հարությունյանը փոխանցեց՝ առանց այդ փաստաթղթի իրենք չեն կարող բողոքարկել։ Իսկ որ դա բողոքարկման ենթակա որոշում է լինելու, փաստաբանը վստահ է։

«Պետք էր հենց կայացման պահից անհապաղ տրամադրվեր, այսինքն՝ շաբաթ օրը դեռևս։ Ֆիքսեք, որ սա պաշտպանական կողմի համար ծայրահեղ անընդունելի վիճակ է», - «Ազատությանը» փոխանցեց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ, ըստ ՔԿ-ի, քաղաքական ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության համար նյութապես շահագրգռելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել