Ավտոմեքենաների հետ կապված որոշ գործարքներ տեղահանված արցախցիները կարող են իրականացնել նաև Հայաստանում

 |armenpress.am|
09:51 - 15 դեկտեմբերի, 2020

Ավտոմեքենաների հետ կապված որոշ գործարքներ տեղահանված արցախցիները կարող են իրականացնել նաև Հայաստանում |armenpress.am|

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախցիները կարող են ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքներ իրականացնել Հայաստանի Հանրապետության  Ճանապարհային ոստիկանության համապատասխան ծառայություններում:

Այս մասին տեղեկացրեց Արցախի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը՝ մանրամասնելով, որ առքուվաճառքի դեպքում պարտադիր է գույքահարկի զրոյական տեղեկանքի առկայությունը: 

«Տեղահանված արցախցիները ՀՀ տարածքում կարող են նաև ավտոմեքենայի գրանցումն իրականացնել, սակայն պետհամարանիշ և տեխանձնագիր տրամադրվում են միայն Արցախում»,-պարզաբանեց Արցախի ՃՈ պետի տեղակալը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել