Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում առաջարկվել է Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը |1lurer.am|
17:11 - 15 դեկտեմբերի, 2020

Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում առաջարկվել է Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am:  Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին փոխարինելու համար առաջարկել է Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը։

Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ այն դեռ պետք է հաստատի ավագանին: Նախատեսվում է, որ հարցը կքննարկվի դեկտեմբերի 22-ին կայանալիք ավագանու նիստին:  

Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը դեկտեմբերի 9-ին Ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ է ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել