Մանե Թանդիլյանն այցելել է ՀՀ-ում գործող ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ
19:25 - 15 դեկտեմբերի, 2020

Մանե Թանդիլյանն այցելել է ՀՀ-ում գործող ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

Այս օրերին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, որի ընթացքում երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ, այցելել է ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ տեղում ծանոթանալով շտաբի կողմից իրականացվող աշխատանքներին և հայաստանյան գործընկերոջ հետ քննարկելով այդ ուղղությամբ տարվող համագործակցության նոր մեխանիզմները՝ տեղեկացնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել