Փոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակաթուրքական պատժամիջոցները ՌԴ-ին կխանգարեն եկամուտներ ստանալ |armenpress.am|
13:08 - 18 դեկտեմբերի, 2020

Փոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակաթուրքական պատժամիջոցները ՌԴ-ին կխանգարեն եկամուտներ ստանալ |armenpress.am|

armenpress.am: Պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ սահմանել Է ռուսաստանյան C-400 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) ձեռք բերելու համար, ուղղված են այն բանին, որպեսզի Ռուսաստանին զրկեն եկամուտներ ստանալու հնարավորությունից, ինչպես նաեւ նրա ազդեցության ընդլայնմանը: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի պետքարուղար Մայք Փոմպեոն:

«Պետքարտուղարն ընդգծել Է, որ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի կողմից զգալի եկամուտներ ստանալուն եւ ազդեցության ընդլայնմանը խոչընդոտելն Է, եւ դրանք ուղղված չեն Թուրքիայի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ցանկացած այլ դաշնակցի կամ գործընկերոջ ռազմական ներուժի կամ մարտունակության թուլացմանը»,-ասվում Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ Փոմպեոյի զրույցի ամփոփման շուրջ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Պետքարտուղարը կոչ Է արել Թուրքիային՝ «C-400-ի խնդիրը լուծել պաշտպանական սեկտորում համագործակցության բազմամյա պատմությանը համապատասխան եւ ստանձնել զենքի գնման՝ ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ համատեղելի պարտավորությունները», նշվում Է պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ-ը հայտարարել Է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության եւ դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրների գնման համար պատժամիջոցների մասին:

Ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ Անկարան դատարարտում Է այդ պատժամիջոցները եւ սպառնում պատասխան միջոցներ ձեռնարկել: ԱՄՆ-ում քանիցս անհանգստություն են հայտնել Թուրքիայի կողմից C-400 ԶՀՀ ձեռք բերելու կապակցությամբ, քանի որ կարծում են, որ Ռուսաստանը կարող Է այդ համակարգերն օգտագործել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մասին տեղեկատվություն ստանալու համար: Բացի այդ, Պենտագոնում հայտարարել են, որ Թուրքիան պետք Է C-400 ԶՀՀ-երը վերադարձնի Ռուսաստանին, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից Patriot հրթիռային համալիրներ ստանալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել