Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին

18:17 - 19 դեկտեմբերի, 2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին: Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի ՛ հայրենակիցներ, Արցախում և Մայր Հայրենիքում հայտարարված եռօրյա սգի առթիվ, այսօր այցելել եմ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել մեր բոլոր նահատակների հիշատակին: Խոնարհումս նրանց բոլոր հարազատներին: Նրանց հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում»,- գրել է Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել