2021-ին կմեկնարկի Երևանի կենտրոնը շրջանցող նոր՝ Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը |1lurer.am|
15:47 - 23 դեկտեմբերի, 2020

2021-ին կմեկնարկի Երևանի կենտրոնը շրջանցող նոր՝ Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը |1lurer.am|

1lurer.am: Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները կավարտվեն 2021 թվականին: Այդ մասին Երևանի ավագանու նիստում հայտնեց քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը: 

Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի կմեկնարկի նոր՝ Արշակունյաց-Իսակով ճանապարհահատվածի շինարարությունը:  

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների շահագործմամբ կթեթևանա մայրաքաղաքի տրանսպորտային լարվածությունը, հնարավոր կլինի շրջանցել Երևանի կենտրոնը՝ չծանրաբեռնելով երթևեկությունը: 

Ինչ վերաբերում է նոր նախագծին, ապա, ըստ քաղաքապետի, այն գրեթե ամբողջությամբ կլիցքաթափի Արշակունյաց պողոտան, մասնավորապես, Կրկեսին հարակից տարածքը:

Հ.Մարությանը հայտնեց նաև, որ առաջիկա երեք տարում Արշակունյաց փողոցում կկառուցվեն նաև բազմաբնակարան և հանրային նշանակության շենք-շինություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել