2020 թվականին ԲԴԽ-ի առաջարկությամբ նշանակվել են 20 նոր դատավորներ. Ռուբեն Վարդազարյան |news.am|
11:40 - 29 դեկտեմբերի, 2020

2020 թվականին ԲԴԽ-ի առաջարկությամբ նշանակվել են 20 նոր դատավորներ. Ռուբեն Վարդազարյան |news.am|

news.am: 2020 թվականի ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը ունեցել 84 նիստ, որից 37-ի ժամանակ ԲԴԽ-ն հադես է եկել որպես դատարան եւ ընդունել է 242 որոշում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Նրա խոսքով՝ 2020 թվականին ԲԴԽ-ի առաջարկությամբ նշանակվել են 20 նոր դատավորներ, դրանցից 12 դատավորներ նշանակվել են թեկնածուների ցուցակից, 7 դատավոր տեղափոխվել է առաջին ատյանի դատարանից այլ դատարան, եւ մեկ դատավոր նշանակվել է դատարանի նախագահ:

«2020-ին ներկայացվել է 19 միջնորդություն՝ դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 4 միջնորդություն ներկայացրել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, մեկ միջնորդություն ԲԴԽ-ն քննության է առել սեփական նախաձեռնությամբ, եւ 14 միջնորդություն ներկայացրել է արդարադատության նախարարը: 10 դատավորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: 3 դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն, 3-ին հայտարարվել է նախազգուշացում, 3-ին հայտարարվել է խիստ նկատողություն, 2 դատավորի լիազորություններ դադարեցվել են: 4 միջնորդություն մերժվել է, 2 միջնորդություն կարճվել է: 3 միջնորդություն դեռ գտնվում է ԲԴԽ վարույթում»,- ասաց Վարդազարյանը:

Նա անդրադարձավ ԲԴԽ-ի բյուջեին՝ նշելով, որ այն նույնությամբ կրկնել է 2019 թվականի բյուջեն, որեւէ աճ չի եղել։

«ԲԴԽ-ն 607 333 000 դրամ հետ է ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ: Արցախի համար դրամահավաքին մեր կողմից Արցախի ֆինանսների նախարարության գանձապետական հաշվին վճարվել է 22 մլն 340 հազար դրամ»,- ասաց ԲԴԽ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել