Զախարովան ԱՄՆ քայլերն անվանել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Իրանի շեղման սկզբնական պատճառ |tert.am|
20:49 - 05 հունվարի, 2021

Զախարովան ԱՄՆ քայլերն անվանել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Իրանի շեղման սկզբնական պատճառ |tert.am|

tert.am: Իրանի կողմից ուրանի մինչև 20% հարստացման վերականգնումը շեղում է իրանական միջուկային ծրագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, բայց այդպիսի շեղումների հիմնական պատճառը Միացյալ Նահանգների գործողություններն են: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ուրանի հարստացման մինչև 20% վերականգնումը շեղում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում շարադրված պայմանավորվածություններից: Վերջին տարիներին միջազգային հանրությունը հստակ հասկացել է, որ նման շեղումների հիմնական պատճառը Միացյալ Նահանգների կողմից միջազգային պարտավորությունների համակարգված կոպիտ խախտումներն են, որոնք, հակառակ ՄԱԿ-ի Կանոնադրության 25-րդ հոդվածի, չեն համապատասխանում Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին և դիտավորյալ խոչընդոտներ են ստեղծում դրա իրականացման համար այլ երկրների կողմից»,-ասել է Զախարովան:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել